Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ առավելագույն ճիգերը կներդնի Վրաստանի՝ ԱՊՀ վերադառնալու համար եւ դրա համար նույնիսկ պատրաստ է ծնկի իջնել վրացական ղեկավարների առջեւ։

« Մենք հունվարի մեկից կնախագահենք ԱՊՀ-ն, մենք ձեզ ենք (Վրաստանին) սպասում։ Ես կգամ ձեզ մոտ եւ ծնկի կիջնեմ, միայն ոչ հրապարակայնորեն։ Բայց, եթե ցանկանաք, նաեւ հրապարակայնորեն, եւ կխնդրեմ, որ ձեր առաջին քայլը լինի ԱՊՀ վերադառնալը»,- ասել է Լուկաշենկոն, հայտնում է « Գազետա.ռու»-ն։

Բելառուսի նախագահը նշել է, որ Ռուսաստանը կողջունի Վրաստանի վերադարձը Համագործակցության կազմ։

Նրա խոսքերով՝ այդ դեպքում հնարավոոր է բոլոր խնդրահարույց հարցերի լուծումը, այդ թվում նաեւ Հարավային Օսիայի եւ Աբխազիայի հետ կապված հարցերը, հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը։

ԱՊՀ կազմից Վրաստանի դուրս գալու մասին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է 2008 թվականին՝ Հարավային Օսեթիայի հետ զինված հակամարտությունից հետո։ Դուրս գալու պաշտոնական ընթացակարգը ավարտվել է գործկոմի ծանուցումից 12 ամիս հետո։