Հողային օրենսդրությունը խանգարում է ձկնաբույծներին նոր տնտեսություններ հիմնել։ Այս մասին դեկտեմբերի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի Ձկնաբույծների միության տնօրեն Արթուր Աթոյանը։

Նրա խոսքով՝ ձկնային ավազանների շինարարության ժամանակ  միանգամից բարձացվում է հողի բնույթը արդյունաբերական դարձնելու հարցը, որի կադաստրային արժեքը մի քանի անգամ բարձր է։ «Չեմ հասկանում՝ ինչու են մեզ ստիպում վճարել, եթե մենք երկրում ստեղծում ենք նոր ձեռնարկություններ»,- վրդովվեց Աթոյանը։

Հիշեցնենք, որ ձկնաբույծների կողմից այս հարցը բարձացվել է դեռ 2 տարի առաջ, բայց հողի վաճառքի գործող ձեւը կառավարությունը դեռ չի փոխել։ Գյուղատնտեսական հողակտոր համարվող 1 հա ճահճուտի (որտեղ եւ սովորաբար հաստատվում են ձկնաբույծները) գինը կազմում է մի քանի տասնյակ հազար դրամ։ Բայց երբ ձկնաբուծական տնտեսությունը դիմում է ներկայացնում ավազանի կառուցման համար, հողակտորը վերափոխվում է արդյունաբերականի եւ 1 հա-ի արժեքը բարձրանում է մինչեւ 20 մլն. դրամ։