Սերբական Ռտան լեռը մրցակցում է  ֆրանսիական  Բյուգարշ լեռան հետ: Աշխարհի վերջին հավատացողներն այսպիսով ուղեւորվում են ոչ միայն ֆրանսիական, այլ նաեւ սերբական սրբավայր: Ռտան լեռան ստորոտին գտնվող հյուրանոցները  օրական հարյուրավոր հայտեր են ստանում:

Լեռան մասին բազմաթիվ լեգենդներ են շրջանառվում, որոնք գրավել են նաեւ բրիտանացի հայտնի ֆանտաստ գրող Արթուր Քլարկին: Նա այդ խորհրդավոր վայրը համարել է «երկրագնդի կենտրոն»:

Ռտանը Կարպատյան լեռների մասն է  եւ 1570մ բարձրությամբ բրգաձեւ լեռ է:   Անսովոր ձեւի եւ մագնիսական ու գրավիտացիոն ձգողականության պատճառով լեռան վրայով օդանավեր չեն թռչում: Ռտանի ամենաբարձր կետի վրա  գտնվում է  Սբ Գեորգիի ժամամատուռը, տեղեկացնում է «Ռոսբալտը»:

Ինչ վերաբերում է  ֆրանսիական Բյուրգաշ լեռանը, ապա կարծիք կա, որ դեկտեմբերի 21-ին լեռան վրա կիջնեն այլմոլորակայինները եւ կփրկեն երկրացիներին:

Բացի եվրոպական այս երկու լեռներից, մեծ պահանջարկ են վայելում նաեւ Թուրքիայի Շիրիջե գյուղը, որտեղ, ըստ լեգենդին, Սբ Մարիամը երկինք է համբարձվել:  Կարծիք կա, որ այդ վայրը դրական էներգիա ունի, որը կարող է փրկել արմագեդոնի ժամանակ: