Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովն աշխարհի վերջի մասին դատողությունները մեղսալից է համարել, իսկ մահմեդականների համար` ընդհանրապես հավատուրացություն:
Նա մուֆթիներին հանձնարարել է բացատարական աշխատանքեր տանել բնակչության շրջանում եւ հիշեցրել, որ «ոչ մեկը չի կարող իմանալ, երբ է հասնելու աշխարհի վերջը»: «Միայն Բարձյալին է հայտնի, թե երբ է գալու այդ օրը»,-Քադիրովի խոսքերն է փոխանցում «Վեստին»:
«Չեմ հասկանում, ինչպես են մարդիկ հավատում դրան»:Մարդիկ մոմ են գնում, ասում են, լույս չի լինի: Մի՞թե ոչ ոք չգիտի, որ եթե աշխարհի վերջը վրա հասնի, ոչ մի մոմ էլ նրանց պետք չի լինի»,-ասել է Քադիրովը` հանրապետության մահմեդականների հոգեւոր մարմնի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:





























