Ողբերգական իրադարձություն է տեղի ունեցել վրացական դպրոցներից մեկում. աշակերտը խեղդվել է` կուլ տալով գրչի գլխիկը, տեղեկացնում է «Ռուսաթավի 2»-ը:

Հաղորդվում է, որ աշակերտը պատահաբար է  կուլ տվել գլխիկը, որն էլ խցանել է նրա շնչուղիները: Վրա հասած շտապօգնությունը չի կարողացել փրկել երեխային:

Փաստի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, կատարվում է  հետաքննություն: