Եվրասիական զարգացման բանկը չի բացառում  Հայաստանում նախագծերի վարակավորումը ռուսական ռուբլով կամ հայկական դրամով: Այս մասին Երեւանում հայտարարեց բանկի տնօրեն Իգոր Ֆինոգենովը` պատասխանելով NEWS.am-ի հարցին:

Ներկայումս Հայաստանից բանկում գտնվում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ արդիականացման համար ֆինանսավորման նախնական հայտը` մոտ 100 մլն դոլար ծավալով, որն ստացվել է մի քանի օր առաջ:Ֆինոգենովը պարզաբանեց, որ վարկի արժույթը կախված է վարկավորվող ձեռնարկության շուկայից: «Եթե «Նաիրիտի» արտադրանքն իրացվի հիմնականում ռուսաստանյան շուկայում, ապա վարկը կարելի է տրամադրել ռուբլով:Կասեմ ավելին, մենք դեմ չենք նաեւ որեւէ նախագծի`  հայկական դրամով վարկավորմանը, եթե տվյալ ձեռնարկության եկամուտը գեներացվելու է ազգային արժույթով: Մեր վարկերի արժույթը կապված է  ընկերությունների շահույթի հետ»,-պարզաբանեց նա: Ցանկացած դեպքում,  ԵԱԶԲ երկրների արժությով վարկավորումը կարող է չեզոքացնել միջազգային արժույթի, մասնավորապես, դոլարի փոխարժեքի տատանումները: