Twitter-ն ամփոփել է  2012թ. արդյունքները` հրապարակելով օգտատերերի շրջանում ամենապոպուլյար թեմաներն ու այլ փաստեր:

Ամենապոպուլյար թվիթը ոչ միայն 2012թ-ին, այլեւ Twitter-ի ողջ պատմության մեջ  եղել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի այն հայտարարությունը, որ նա երկրորդ ժամկետն է մնալու  Սպիտակ տանը: Այն ընդհանուր առմամբ 816 արձագանք է ունեցել:

ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների թեման թեեւ ամենատարածվածն է, սակայն նրան չի հաջողվել գերազանցել Լոնդոնի օլիմպիական խաղերի արդյունքը. տարվա գլխավոր միջոցառմանը 150  մլն թվիթ է նվիրվել:

Առավել շատ հաղորդագրությունները նվիրվել են սպորտային միջոցառումներին: Օլիպիական խաղերից հետո մեծ արձագանք են գտել նաեւ ԱՄՆ ազգային ֆուտբոլային լիգայի եզրափակիչ մրցաշարն ու Եվորպայի ֆուտբոլի առաջնությունը:

Twitter –ում 2012թ. միկրոբլոգներ բացած հայտնի անձանց թվում են ֆուտբոլիստ Պելեն, Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI-ը, հարավկորեացի ռեփեր  PSY-ն: