Երեւանի կենտրոնում, Մյասնիկյանի պողոտայի եւ Արմենակյան փողոցի խաչմերուկին հարող տարածքում, պետք է կառուցվի նոր հյուրանոցային համալիր: Համապատասխան ներդրումային ծրագիրը տեղակայվել է Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում:
Ըստ նախագծի` հյուրանոցը պետք է լինի երեք աստղանի, ունենա 60 ընդարձակ համարներ: Համալիրի ընդհանուր մակերեսը` 1239 քառ. մետր:
Հյուրանոցը կառուցվելու է ժամանակակից հակասեյսմիկ տեխնոլոգիաներով, շինարարության արժեքը գնահատվել է 7 մլն դոլար:



























