Ռուսաստանի ԱԳՆ-ն հաստատել է Ադրբեջանում Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի փակման մասին տեղեկությունը, նշվում է ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչի պաշտոնական հայտարարության մեջ:
«2012թ. դեկտեմբերի 9 –ին Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի օգտագործման պայմանների, սկզբունքների եւ կարգավիճակի մասին համաձայնագրի ժամկետի ավարտի հետ կապված ռուսական կողմը դեկտեմբերի 10-ից դադարեցրել է այդ կայանի շահագործումը: Ադրբեջանի ԱԳՆ –ին ժամանակին փոխանցվել է Բաքվում Ռուսաստանի դեսպանության նոտան»,-ասել է նա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Լուկաշեւիչն ավելացրել է, որ ադրբեջանական կողմից Գաբալայի կայանի վարձակալության ժամկետի երկարաձգման վերաբերյալ բանակցությունները վերսկսելու մասին առաջարկ չի ստացվել:




























