«Հայկական ժամանակ» թերթը հիշեցնում է, որ օրեր առաջ ԱԺ Էթիկայի հանձնաժողովի սկանդալային նիստից հետո թերթի թղթակցի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Դավիթ Հարությունյանը նախանձելի անկեղծությամբ հայտարարել էր, թե թույլ չեն տա, որ «ոչ մեծամասնությունը նման ակնհայտ ձեւով օգտվի հնարավորություններից եւ փորձի թելադրել իր կամքը»։
«Երեկ ԱԺ կայքից տեղեկացանք, որ պատգամավորներ Դավիթ Հարությունյանը եւ Արփինե Հովհաննիսյանը հանդես են եկել ԱԺ էթիկայի հանձնաժողովի կազմում իշխանության տեղերն ավելացնելու նախաձեռնությամբ»,- գրում է «Հայկական ժամանակը»։




























