Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսին հերթական անգամ վիրահատել են Կուբայում, նա արդեն տեղափոխվել է հիվանդասենյակ, հայտնել է Վենեսուելայի փոխնախագահ Նիկոլաս Մադուրոն։ Ըստ նրա` վիրահատությունը բարդ է եղել եւ տեւել է վեց ժամ, գրում է «Ռոսբալտը»:
Հիշեցնենք, որ Չավեսը Հավանա էր մեկնել դեկտեմբերի 10-ին՝ վերջին կես տարվա ընթացքում արդեն չորրորդ անգամ վիրահատվելու:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բժիշկների օգնությունն ամենայն հավանականությամբ պալիատիվ բնույթի կլինի:
Վենեսուելայի նախագահի առողջական խնդիրների մասին առաջին անգամ հայտնի էր դարձել 2011թ. ամռանը, երբ նա բուժման համար մեկնել էր Կուբա: Վերադառնալով` Չավեսը խոստովանել էր, որ իր մոտ քաղցկեղ է հայտնաբերվել, եւ ենթարկվել է ուռուցքի հեռացման վիրահատության:




























