Մինչեւ 20 տոկոսով ուրանի հարստացման Իրանի որոշումը կարող է խոչընդոտել իրանական միջուկային խնդրի կարգավորմանը։ Այս մասին հունվարի 29-ին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն։
«Մենք գիտակցում ենք Իրանի՝ որպես միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի անդամի, անխախտ իրավունքը՝ զարգացնել իր խաղաղ միջուկային ծրագիրը»,- հայտարարել է Նեստերենկոն։
Այս պայմաններում, ինչպես նշել է նա, որոշումը՝ սկսել ուրանի հարստացման գործընթացը, միայն «կխոչընդոտի հարցի արագ լուծմանը»։
Ինչպես հայտնել է դիվանագետը, Ռուսաստանը ուսումնասիրում է Թեհրանի առաջարկները։
«Կփորձենք մոտ ժամանակներս պատասխանել Իրանի՝ միջուկային ծրագրի շուրջ արած առաջարկությանը»,- ավելացրել է Նեստերենկոն։




























