Հրաձգություն է տեղի ունեցել Օրեգոն նահանգի Փորթլենդի առեւտրի կենտրոնում` նախածննդյան առեւտրի ամենաթեժ պահին:
Սպիտակ դիմակով տղամարդը կրակել է երկու մարդու, եւս մեկ մարդ վիրավորվել է: Ըստ որոշ տվյալների` հրաձիգը սպանվել է դեպքի վայր ժամանած իրավապահների կրակոցից, ոմանք էլ պնդում են, որ ինքնասպան է եղել:
AP-ն հաղորդում է, որ առեւտրով զբաղված գնորդները խուճապահար պառկել են գետնին կամ էլ սկսել փախչել: Ոստիկանությունը չի հրապարակում կրակողի անունը եւ միջադեպի մանրամասները:
Առեւտրի կենտրոնի աշխատակիցը պատմել է, որ տղամարդը զինված է եղել հրացանով եւ գոռացել է «Ես հրաձիգ եմ»: Նրա հագին զրահաբաճկոն է եղել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























