Օխոտի ծովում խորտակված «Ամուրսկայա» բեռնանավի անձնակազմի որոնումներին մասնակցող կամավորները հայտարարել են Փոքր Շանտար կղզու ափին հայտնաբերված փրկարար բաճկոնների եւ մակույկի մասին:
Այդ եւ հարեւան կղզիներում մարդկային հետքեր չեն հայտնաբերվել: Գտնված մակույկում սարքավորումներ չկան, այդ պատճառով էլ կորածների հարազատները եւ կամավորները ենթադրում են, որ նավաստիները, օգնություն չստանալով, կարողացել են ցամաք դուրս գալ: Ակտիվիստները շարունակում են որոնել «Ամուրսկայայի» նավաստիներին, գրում է «Ռոսիյսկայա գազետան»:
Rbc-ն նշում է, որ խորտակված բեռնանավի անձնակազմի ճակատագիրը դեռեւս անհայտ է: Ինը նավաստիներից մեկի մարմինը ջրասուզորդները հայտնաբերել էին նոյեմբերի 9-ին: Նավի որոնումները շարունակվել են շաբաթից ավելի, «Ամուրսկայան» հայտնաբերվել էր 25 մ խորությունում: Շուտով փրկարարները փչովի նավակ էին հայտնաբերել Ֆեկլիստովա կղզու ափերի մոտ, որից հետո սկսել էին ենթադրել, որ անձնակազմի անդամները կարող էին տարհանվել:
Ներկայումս պաշտոնական որոնումները դադարեցվել են: Որոնողական աշխատանքները շարունակվում են կորած անձնակազմի հարազատների ջանքերով:
Հիշեցնենք, որ 700 տ ոսկու հանքանյութ տեղափոխող «Ամուրսկայա» բեռնանանավը կորել էր հոկտեմբերի 28-ին: Այն հայտնաբերվել էր նոյեմբերի 7-ին` 25 մ խորությունում:
Շանտարյան կղզիներում «Ամուրսկայա» նավի մակույկ ու փրկարարական բաճկոններ են գտել

Հասանելի է
русскийՏեղադրություն


























