Թմրավաճառները թմրանյութերը մեքսիկա-ամերիկյան սահմանով անցկացնելու ինքնատիպ միջոց են հնարել: Մարիխուանայով տուփիկները սահմանից այն կողմ են նետվում օդամղիչ հրացանի օգնությամբ:

Այս նորույթի մասին տեղեկացրել է ԱՄՆ-ի սահմանապահ ծառայությունը, որը ԱՄՆ-ի սահմանին ընդհանուր 38 կգ ծավալով 33 կոշտ տուփով մարիխուանա է առգրավել: Դրանք կրակոցով ուղարկվել էին Մեքսիկայից՝ մոտ 150 մ հեռավորությունից, օդաճնշական հրացանի օգնությամբ:

Առգրավված մարիխուանայի արժեքը մոտ 42 հազար դոլար է, գրում է «ՌԻԱ Նովոստին»:

Մեքսիկացի թմրավաճառներն առանձնանում են բացառիկ հնարամտությամբ:

Հարավամերիկյան արտադրության կոկաինը նրանք Կոլումբիայով, Վենեսուելայով, Կենտրոնական Ամերիկայի երկրներով հասցնում են ԱՄՆ: Տեղափոխման համար օգտագործում են ստորգետնյա թունելներ, ոչ մեծ ինքնաթիռներ, արագագնաց մոտորանավակներ, անգամ սուզանավեր: