Այս գիշեր արտակարգ դեպք է գրանցվել Գեղարքունիքի մարզում:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեկտեմբերի 12-ին, ժամը 06.38-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գեղարքունիքում` Գավառի «Դովլաթ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 07.00-ին, մարվել` 07.12-ին:Այրվել են սառնարան, կախովի պլաստմասե առաստաղ (150 քմ) եւ ցուցափեղկեր:
Մեկ այլ դեպք էլ գրանցվել է Արմավիրի մարզում:
Դեկտեմբերի 12-ին, ժամը 01.46-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի Սարդարապատ գյուղում տեղի է ունեցել վթար` հրդեհի բռնկումով:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.02-ին, մարվել` 02.17-ին:
Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ - 21015» մակնիշի 03 ԼՕ 790 պ/հ ավտոմեքենան (վարորդ` 1977 թ. ծնված Անդրանիկ Ղազարյան) դուրս է եկել երթեւեկելի մասից եւ բախվել ծառին: Այրվել է ավտոմեքենայի սրահը, շարժիչի հատվածը եւ անվադողերը: Տուժածներ չկան:

























