Աշտարակ - Վանաձոր ավտոճանապարհի 28-րդ կմ-ում (Քուչակ գյուղի հատված) առաջացել է ավտոմեքենաների խցանում, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է դեկտեմբերի 11-ին, ժամը 22.45-ին։ Ինչպես NEWS.am-ի հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ խցանումն առաջացել է ավտոճանապարհի 21-րդ կմ-ում` Արա գյուղի հատվածում: ժամը 23.34-ին հրշեջ -փրկարարները ճանապարհի երթեւեկելի հատված են դուրս բերել Վրաստանի հանրապետության քաղաքացի Տեր-Մուրադ Լաբադձեին պատկանող «Վոլվո» մակնիշի ZHZ-722 պետհամարանիշով բեռնատարը եւ երթեւեկությունը վերականգնվել է: Տուժածներ չկան:

Հասանելի է
русскийՏեղադրություն




























