Եգիպտոսի նոր սահմանադրության նախագծի հանրաքվեն երկու փուլով կանցկացվի: Համապատասխան հրամանագիր է ստորագրել նախագահ Մուհամեդ Մուրսին, հայտնել է երկրի բարձրագույն ընտրական հանձնաժողովի քարտուղարության անդամ Մահմուդ Աբու Շուշան:
Մուրսին որոշումը կայացրել է ընտրական հանձնաժողովի խնդրանքով, որին չի հաջողվում դիտարկման համար անհրաժեշտ թվով դատավորներ գտնել: Ավելի վաղ դատավորները հայտարարել էին հանրաքվեի դիտարկումը բոյկոտելու մասին: Հանրաքվեի առաջին փուլը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, երկրորդը՝ 22-ին: Այսօր՝ դեկտեմբերի 12-ին, կքվեարկեն արտերկրում բնակվող եգիպտացիները: Քվեարկությունների արդյունքները կհայտարարվեն ամենավերջում, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, Եգիպտոսում արդեն երեք շաբաթ է շարունակվում է քաղաքական ճգնաժամը, որի պատճառը Մուրսիի առաջարկած սահմանադրական նոր հռչակագիրն է: Մեկ շաբաթ առաջ նախագահական պալատի դիմաց բախումների հետեւանքով ինը մարդ զոհվել, հարյուրավորները տուժել էին:





























