Պենզայի մարզի Բելինսկի քաղաքի 23-ամյա կաննիբալը ինը անօթեւանի է սպանել եւ կերել նրանցից երկուսի սիրտը: Բացի այդ, 2012թ. հունվարին տղամարդը կողոպտել էր տեղական խանութը եւ  մոտ տասը հազար ռուբլի եւ մի քանի իր հափշտակել:

Սպանություններին նա հանգամանորեն պատրաստվել էր. ուսումնասիրել էր սերիական հայտնի մարդասպանների կենսագրությունը, հետքերի քողարկման եւ անօթեւանների վրա հարձակման ծրագիր էր մշակել, հայտնում է «Ինտերֆաքսը»:

ՆՏՎ-ն, հիմք ընդունելով քննության տվյալները, հայտնում է, որ Բելինսկի քաղաքի 23-ամյա բնակիչը «բացասական վերաբերմունք ուներ ալկոհոլը չարաշահող, թափառական, մուրացիկ կենցաղ ունեցողների հանդեպ»: Սպանությունները կատարվել էին 2009-2011թթ.:

Տղամարդուն մեղադրանք է ներկայացվել, առաջիկայում քրեական գործի հետաքննությունը կավարտվի, եւ գործը հանձնեն դատարան: