Ավստրալական 2Day FM ռադիոկայանը Քեյթ Միդլթոնի ինքնասպանություն գործած բուժքույր Ժասինտա Սալդանայի ընտանիքին 500 հազար դոլարի փոխհատուցում  կվճարի:

Հիշեցնենք, ռադիոկայանի դիջեյներ Մել Գրեյգը եւ Մայքլ Քրիսչենը  Քեյթ Միդլթոնի վիճակի մանրամասներն իմանալու համար զանգահարել էին հիվանդանոց եւ ներկայացել որպես Անգլիայի թագուհի եւ արքայազն: Ավստրալացիների զանգին պատասխանել էր 46-ամյա Ժասինտա Սալդանան: Չարաբաստիկ զանգից երեք օր անց երկու երեխայի մորը մահացած էին գտել իր բնակարանում:

Նախնական վարկածով՝ կինն ինքնասպան էր եղել դքսուհու առողջականի վիճակի մասին գաղտնի տեղեկատվությունը հայտնելու համար: Իրականում նա ոչ մի գաղտնիք չի հրապարակել, այլ զանգը հասցեագրել է  դքսուհու հիվանդասենյակում հերթապահող բուժքրոջը, որն էլ հայտնել է Քեյյթի ուժեղ տոքսիկոզի մասին: Ոստիկանությունը Սալդանայի մահը որակում է որպես «անբացատրելի», նշում է NEWSru.com-ը:

Ռադիոկայանի ղեկավարությունը հայտնել է, որ փոխհատուցման գումարը կհատկացվի մահացածի ամուսնուն եւ երեխաներին: