Թուրքիայի նախկին նախագահ Թուրգութ Օզալի դիակից վերցված նմուշներում թույն է հայտնաբերվել, սակայն պարզ չէ՝ արդյոք դա՞ է մահվան պատճառ դարձել:
Ըստ Reuters-ի՝ փորձագետներն այս հարցի շուրջ միասնական տեսակետ չունեն:
Նշվում է, որ մարմնում քիմիական վտանգավոր տարրերի մասնիկներ են հայտնաբերվել, բայց այն չափաքանակով, որը կարելի է հայտնաբերել ցանկացած մարդու օրգանիզմում, հայտնել է իրազեկ աղբյուրը, գրում է gazeta.ru-ն:
Նշենք, Օզալի մարմնի արտաշիրմումը կայացել էր հոկտեմբերին՝ Անկարայի դատախազության որոշմամբ: Հանգուցյալ նախագահի հարազատները պնդում են, որ նրան վիրավորել են: Պաշտոնական վարկածով՝ Օզալը մահացել է կաթվածից:
Արտաշիրմումից հետո թուրքական մամուլում սենսացիոն լուրեր էին հայտնվել այն մասին, որ Օզալին թունավորել են ստրիխնինով կամ ԴԴՏ-ով:





























