Չեխիայի նախագահ Վացլլավ Կլաուսը դեկտեմբերի 12-ին LIDEM  (լիբերալ դեմոկրատներ) կուսակցության 37-ամյա առաջնորդ Կարոլինա Պիկին պաշտպանության նախարար նշանակելու մասին հրամանագիր կստորագրի:

Նոյեմբերի 28-ին Չեխիայի պաշտպանության նախարար Ալեքսանդր Վոնդրան հրաժարական էր տվել՝ որպես պատճառ նշելով չեխերի անվստահությունը, որը դրսեւորվել էր Սենատի ընտրություններում:

Պիկը ԵՄ-ում պաշտպանական գերատեսչության միակ կին ղեկավարը չէ: Այս տարվա ապրիլին Շվեդիայի պաշտպանության նախարար էր նշանակվել Կարին Էնսթրեմը: