Գվատեմալայի դատարանը McAfee ընկերության հիմնադիր Ջոն Մաքաֆիին ազատելու որոշում է կայացրել, որին ձերբակալել էին սահմանն ապօրինի հատելու համար: Մաքաֆին 10 օրվա ընթացքում պետք է հստակեցնի իր ներգաղթյալի կարգավիճակը, հայտնում է AP-ը:

Մաքաֆին իրեն սպանության մեջ կասկածող Բելիզի իշխանություններից թաքնվելու համար ընկերուհու հետ հատել էր Գվատեմալայի սահմանը: Գվատեմալայի իշխանությունը հրաժարվել էր նրան ապաստան տրամադրելուց եւ մտադիր էր հանձնել Բելիզին, սակայն դատարանի որոշման շնորհիվ 67-ամյա ծրագրավորողը կխուսափի արտաքսումից, գրում է «Ռոսբալտը»:

Մաքաֆին պնդում է, որ իր հարեւանին սխալմամբ սպանել է վարձու մարդասպանը, որի թիրախն իրականում հենց ինքը Մաքաֆին էր:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մաքաֆին «Running in the Background: The True Story of John McAfee» անունով իր կենսագրական նախագծի էկրանավորման բացառիկ իրավունքը վաճառել էր «Impact Future Media»-ին: