Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի դեկտեմբերի 12-ին կայացած նիստում քննարկվել է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից բնակչության ներտնային եւ բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպություն- ների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարը սահմանելու մասին» հարցը:

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, քննարկելով վերը նշված հարցը, որոշել է բնակչության ներտնային եւ բազմաբնակարան շենքերում գտնվող կազմակերպությունների գազասպառման համակարգերի տեխնիկական սպասարկման ծառայության տարեկան վճարը սահմանել 2270 դրամ՝ յուրաքանչյուր գազօգտագործող սարքավորման համար` ներառյալ ավելացված արժեքի հարկը:

Այսպիսով՝

- մեկ գազօգտագործող սարքավորման դեպքում տարեկան վճարը կկազմի 2270 դրամ՝ գործող2400 դրամի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

- երկու գազօգտագործող սարքավորումների դեպքում տարեկան վճարը կկազմի 4540 դրամ՝գործող 5700 դրամի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը),

- երեք եւ ավելի գազօգտագործող սարքավորումների դեպքում տարեկան վճարը կկազմի 6810դրամ՝ գործող 6900 դրամի դիմաց (ներառյալ ավելացված արժեքի հարկը):

Սահմանված վճարները ուժի մեջ կմտնեն 2013 թվականի հուլիսի 1-ից: