Մեքսիկայի իշխանությունները հաղորդել են երգչուհի Ռիվերայի մահվան հանգամանքների  մանրամասները: Հետաքննության տվյալով՝  երկշարժիչ  Learjet 25 ինքնաթիռն ավելի քան 1000 կմ/ժ արագությամբ բախվել է գետնին:

Տրանսպորտի նախարար Հերարդո Էսպարսայի խոսքով՝ հարվածն ուժգին է եղել: Radio Formula-ի եթերում  պաշտոնյան հաղորդել է, որ օդաչու Միգել Պերես Սոտոն գրծող լիցենզիա ուներ:

Միաժամանակ հայտնի է դարձել, որ վերջինս 78 տարեկան էր: Փորձագետները կարծում են, որ ավիավթարի պատճառ կարող էր դառնալ թռիչքի ժամանակ տեխնիկայի անսարքությունը, հայտնում է NEWSru.com-ը:

Ինքնաթիռը ռադարների էկրաններից անհետացել էր Մոնտերեյ քաղաքից թռչելուց մոտավորապես 10 րոպե անց:

43-ամյա Ջենի Ռիվերան լայն ժողովրդականություն էր վայելում ԱՄՆ-ում եւ Մեքսիկայում:  Կարիերայի գագաթնակետում գտնվող երգչուհին ունի հինգ որդի եւ երկու թոռ: