Անատոլիական հողի վրա հայկական քաղաքակրթության անհետացումը  Թուրքիային պետք է ստիպի մտորել այն մասին, թե  ինչ է անհրաժեշտ  1915 թ. բացված վերքերը  բուժելու համար: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսը, ով Ֆրանսիայի նախագահի` Թուրքիա կատարելիք այցի շրջանակում  հոդված է հրապարակել «Hürriyet Daily News»-ում, որտեղ անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը, սակայն իրեն հատուկ դիվանագիտական ոճով:

Մասնավորապես, Ֆրանսիայի ԱԳ նախարարը գրել է. «Հայոց ցեղասպանության հարցը զգայուն  եւ բարդ թեմա է, որը բավականին հաճախ է ստվեր նետում մեր երկկողմ հարաբերությունների վրա: Թուրքիայում շատերն են Ֆրանսիային քննադատում «հայկական թեզիսների» ընդունման համար:

Ինչ վերաբերում է ինձ, ապա ես անտեղյակ եմ Օսմանյան կայսրության աստիճանաբար անկման ժամանակ զանգվածային սպանություններին եւ տեղահանություններին Թուրքիայի մասից: Այդուհանդերձ, կարծում եմ, որ անատոլիական հողի վրա հայկական քաղաքակրթության անհետացումը  Թուրքիային պետք է ստիպի մտորել այն մասին, թե ինչ է անհրաժեշտ  1915 թ. բացված վերքերը  բուժելու համար:

Հուսով եմ, որ մոտ ապագայում մի գեղիցիկ օր  մենք կարող ենք հասնել պատմության հանգիստ, արդար ընթերցման:  Միաժամանակ, մենք պետք է սովորենք ապրել` հարգելով ժառանգությունների բազմազանությունը, որոնց պահպանողները մենք ենք»: