Հոլիվուդի հայտնի աստղերը երկրպագուներին կեչ են արել սենատորներին սփամ ուղարկել, եւ էլեկտրոնային նամակով պահանջել, որ նրանք էկոլոգիապես մաքուր էներգիայի մասին օրենքը հաստատեն։ Ինչպես տեղեկացնում է lenta.ru-ն, աստղերը պնդում են, որ այդ օրենքի ընդունումը ոչ միայն կնվազեցնեի Միացյալ Նահանգների կախվածությունը «ամերիկյան արժեքներից հեռու եւ միջազգային անվտանգության համար վտանգ ներկայացնող պետություններից», այլեւ կնպաստի նոր աշխատատեղերի բացմանը, եւ Միացյալ Նահանգների բնական հարստությունների պահպանմանը։

«Մենք ուշադիր հետեւելու ենք ձեզ բոլորին, սենատորնե՜ր»,- հայտարարել է ակցիայի կազմակերպիչներից, հայտնի դերասան Լեոնարդո դի Կապրիոն։

Տեղեկացնենք, որ բացի դի Կապրիոյից, ակցիային մասնակցում են Ֆորեստ Ուիթաքերը, Ջեյսոն Բեյթմանը, Էդվարդ Նորթոնը, Ջասթին Լոնգն ու այլ հայտնի հոլիվուդյան դերասաններ։