Դեկտեմբերի 22-ին Րաֆֆի Հովհանիսյանը «Ժառանգություն» կուսակցության համագումարում հնարավոր է անի իր կյանքի ամենապատասխանատու հայտարարությունը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին Վանաձոր այցի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ինքը` Րաֆֆի Հովհաննիսյանը:
«Դեկտեմբերի 22-ին Երեւանի Արմենիա Մարիոթ հյուրանոցում լինելու է իմ եւ «Ժառանգության» համատեղ քաղաքացիական-քաղաքական հավաք համագումարը, որտեղ ես հանդես կգամ հայտարարությամբ, կորոշենք առաջիկա գործընթացների մեր մասնակցության ձեւաչափը եւ բովանդակությունը…»,-ասաց նա:
Դիտարկմանը, թե Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարում է, թե կողմ է թե իր առաջադրմանը, եւ թե միասնական թեկնածուով հանդես գալուն, պատասխանեց, որ ինքը անպայման առաջադրվելու է որպես նախագահի թեկնածու: «Դեկտեմբերի 22-ին մենք ավելի մանրամասն կխոսենք իմ՝ նախագահական ընտրություններում առաջադրվելու մասին, եւ ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք, եւ ես վստահ եմ որ ազատ արդար ընտրությունների միջոցով առաջին անգամ ժողովուրդը կբերի իշխանության փոփոխության»,-եզրափակեց նա:
Լուսանկարը՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am





























