«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Երեւանում Beeline բջջային կապի նոր կենտրոնների բացման մասին: Կենտրոնները, որոնք գտնվում են Տիգրան Մեծի պողոտա 36 եւ Իսակովի պողոտա 3/7 հասցեներում կաշխատեն երկուշաբթից ուրբաթ` ժամը 9:00-ից մինչեւ 18:00-ը:
Նոր բջջային կապի կենտրոնների բացման գործընթացն իրականացվում է բաժանորդների սպասարկման որակի բարելավման ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է 2012թ-ի նոյեմբերին: Բաժանորդները կարող են դիմել կենտրոններ Beeline բջջային կապին վերաբերող բոլոր հարցերով` SIM-քարտերի ձեռքբերում, սակագնային փաթեթի փոփոխում, բջջային ինտերնետի միացում եւ այլն: Beeline բջջային կապի կենտրոններում հաճախորդները կարող են ձեռք բերել նաեւ բջջային հեռախոսներ, սմարթֆոններ, պլանշետներ եւ հեռախոսային պարագաներ:
«Բջջային կապի կենտրոնները կներկայանան մեր բաժանորդների առջեւ Beeline նորացված ոճով, որտեղ հարմարավետ ցուցափեղկերի շնորհիվ հաճախորդներին դյուրին կլինի ծանոթանալ ընկերության կողմից մատուցվող ծառայություններին եւ սակագնային փաթեթներին, ձեռք բերել հեռախոս կամ այլ սարքավորում: Բաժանորդների սպասարկման որակի բարելավման ծրագրիը չի սահմանափակվում միայն նոր բջջային կապի կենտրոնների բացումով: Արդիականացնելով գործող գրասենյակները, սպասարկող անձնակազմն անցնում է վերապատրաստման դասընթաց` Beeline բջջային կապի կենտրոններում եւ գրասենյակներում բաժանորդների սպասարկումն էլ ավելի որակյալ, օպերատիվ եւ հարամարավետ դարձնելու նպատակով», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն, Տիգրան Մեծի պողոտայում գտնվող Beeline բջջային կապի կենտրոնի բացման արարողության ժամանակ:
Նշենք, որ 2012թ-ի դեկտեմբերի 12-ի դրությամբ Հայաստանի տարածքում գործում է 79 Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակ եւ 5 Beeline բջջային կապի կենտրոն: Լրացուցիչ տեղեկատվություն գործող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակների, ինչպես նաեւ Beeline բջջային կապի կենտրոնների հասցեների վերաբերյալ կարելի է ստանալ www.beeline.am կայքից:




























