Նիժնի Նովգորոդում 42-ամյա հայը կյանքով է վճարել իր սիրառատության համար:
Ըստ ռուսական լրատվամիջոցների ՝ տեղի 22-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՌԴ ՔՕ 11-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (առողջությանը ծանր վնաս հասցնելը, որը հանգեցրել է տուժածի մահվանը):
Քննության վարկածով՝ դեկտեմբերի 10-ին Վիտեբսկի փողոցի իր տանը մարդասպանը նշելիս է եղել ծննդյան տարեդարձը: Ոգելից խմիչքների ազդեցության տակ իմանալով, որ իր հյուրերից մեկը ուշադրության նշաններ է ցուցաբերում այլ երիտասարդի ընկերուհու հանդեպ, ծեծել է «մեղավորին»՝ հարվածելով նրա գլխին: Հյուրերը տուժածին անգիտակից վիճակում հանել են տնից եւ ծածկել բաճկոնով: Գիշերը 42-ամյա տղամարդուն հայտնաբերել են անցորդները: Կասկածյալը ձերբակալվել է: Նա խոստովանական ցուցմունք է տվել:
Տուժածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ով օրինական էր գտնվում ՌԴ-ում, աշխատում էր շինարարությունում: Քրեական գործի հետաքննությունը շարունակվում է:



























