Գլենդելի քաղաքային խորհրդի անդամ Արա Նաջարյանը պայքարում է Լոս Անջելեսի շրջանի մետրոպոլիտենի տրանսպորտային վարչությունում իր տեղի համար` չկարողանալով նշանակվել երկրորդ ժամկետում: Նրա խոսքով` դա կազմակերպվել է պաշտոնատար անձանց կողմից, ովքեր դժգոհ են եղել Փասադենայով անցնող ավտոստրադան ընդլայնելու հարցում նրա անհամաձայնությունից, հաղորդում է «Glendale News-Press»-ը:
Ըստ պարբերականի, Սան Գաբրիելի հովտի մի քանի ներկայացուցիչներ, ովքեր ցանկանում են հասնել երկու ավտոստրադաների միավորմանը, անցած շաբաթ ընթացակարգային քվեարկության ժամանակ չեն աջակցել Նաջարյանին: «Դա նախապես էր կազմակերպված»,-հայտարարել է Նաջարյանը, որի լիազորությունների ժամկետն ավարտվում է հունվարի 1-ին:
Նաջարյանը ծրագրում է հասնել երկրորդ նշանակմանը հյուսիսային քաղաքների ներկայացուցիչների կողմից եւ նորից կանգնել ընտրական հանձնաժողովի առջեւ, հավանաբար, հունվարին:




























