Անհայտ վանդալներն անցած գիշեր նկարել են Երուսաղեմի Սուրբ Խաչ եկեղեցու պատին եւ «Հիսուսն անառակի որդի է» մակագրություն թողել, նաեւ վնասել են մոտակայքում կայանած երեք ավտոմեքենաները՝ մեկի վրա գրելով. «Շնորհավոր Հանուքին, մաքավեյները կհաղթեն»:
NEWSru Israel-ը հայտնում է, որ վանքը երկրորդ անգամ է վանդալիզմի զոհ դառնում: Առաջին անգամ պատին նկարել էին 2012-ի փետրվարին:
Այս տարվա սեպտեմբերին գրոտել եւ այրել էին Լատրունի հանրահայտ լռակյացների վանքի դարպասները: Հոկտեմբերին հարձակման էր ենթարկվել Երուսաղեմի Սիոնի լեռան վրա գտնվող «Դորմիցիոն» աբբայությունը: Եկեղեցու պատերին հայտնվել էին Հիսուս Քրիստոսին անարգող պատկերներ:



























