«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ դեկտեմբերի 12-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.34 դրամ; Երեկվա համեմատ դոլարն էժանացել է 0,04 %-ով կամ 0.17 դրամով;

Բորսայում այսօր վաճառվել է 4.9 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարը հիմնականում պահպանել է երեկ երեկոյան ձեւավորված միջակայքը՝ 404-406.5 դրամի սահմաններում:

Forex միջազգային շուկայում եվրո-դոլար հարաբերակցությունն այսօր կայուն էր: Եվրոն սակարկվում է 1.3 դոլարի մակարդակին մոտ: 

Ռուսաստանի կենտրոնական բանկն այսօր նվազեցրել է դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ՝ 1 դոլարն արժե 30,7321 ռուբլի: