Մեծ Բրիտանիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Կարինե Ղազինյանի հոգեհանգիստը տեղի կունենա ս.թ. դեկտեմբերի 15-ին` ժամը 18:00-ին Սուրբ Հովհաննես եկեղեցում: ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե հուղարկավորության եւ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա. դեկտեմբերի 16-ին` ժամը 12:00-13:00-ը` Կոմիտասի անվան կամերային երաժշտության տնից:
Հիշեցնենք, որ Կարինե Ղազինյանը մահացել էր դեկտեմբերի 6-ին, Լոս Անջելեսի հիվանդանոցում: Նա եղել էր նաեւ Ռումինիայում եւ ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանը: 2009- 2011 թթ. նա զբաղեցրել էր փոխարտգործնախարարի պաշտոնը եւ Հայաստան-ԵՄ ասացացման համաձայնագրի գլխավոր բանակցողն էր: 2011թ. սեպտեմբերից զբաղեցնում էր Միացյալ Թագավորությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը:
Ուներ Արտակարգ եւ լիազոր դեսպանի դիվանագիտական աստիճան, պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով, Ռումինիայի Մեծ Խաչի ազգային շքանշանով:




























