Լիբանանի հայկական կուսակցությունները համայնքի առջեւ ծառացած շատ հարցերի վերաբերյալ միասնական դիրքորոշում ունեն: Սակայն  երբ հարցը վերաբերում է  ազգային քաղաքականությանը` նոր ընտրական օրենսգրքից մինչեւ քաղաքական միություններ, երեք կուսակցություններն առանձին են գործում:  «Մարտի 14» -ի եւ  «Մարտի 8»-ի ճամբարների միջեւ համազգային քաղաքական ճեղքման պարագայում Ռամկավարներն ու Հնչակյանը մնում են «Մարտի 14» -ի  հետ, իսկ Դաշնակցությունը` «Մարտի 8»-ի, գրում է լիբանանյան  «The Daily Star» պարբերականը:

Լինելով Ազատ հայրենասիրական շարժման եւ «Հըզբոլլահի» դաշնակիցը` Դաշնակցությունը երկու նախորդ ընտրություններում կորցրել է հայերի համար խորհրդարանական վեց տեղերի մեծ մասը հօգուտ մրցակիցների, թեեւ հայ ընտրողների շրջանում մեծ աջակցություն է վայելում:

Առավել թեժ մրցակցություն է սպասվում 2013 թ-ին:  ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ «Քատիբն» ու «Լիբանանյան ուժեր» կուսակցությունները եւս կարող են իրենց հայ թեկնածուներին առաջադրել Բեյրութում եւ այլ քաղաքներում:

Գործող խորհրդարանի լիազորությունների ավարտին յոթ ամսից էլ քիչ է մնացել, սակայն տեսանելի ապագայում վերջ կդնի ընտրությունների մասին նոր օրենքի շուրջ վեճերին: Երեք հայկական կուսակցությունների կարծիքները եւս տարբեր են նոր օրենքի հարցում: