ԵԱՀԿ –ում Ուկրաինայի նախագահությունը չի կարող ազդեցություն ունենալ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վրա: NEWS.am –ի թղթակցին նման կարծիք հայտնեց ԱՊՀ երկրների ինստիտուտի փորձագետ, քաղաքագետ Միխայիլ Ալեքսանդրովը` պստասխանելով ԵԱՀԿ Ուկրաինայի նախագահության ժամանակ ղարաբաղյան կարգավորման հարցում սպասելիքների մասին հարցին` հաշվի առնելով Ադրբեջանի հետ Ուկրաինայի ակտիվ ռազմական համագործակցությունը:
Փորձագետը հիշեցրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը միայն ձեւական է ենթարկվում ԵԱՀԿ-ին: «Ավելի ճիշտ, ընդհանրապես չի ենթարկվում, այլ գործուն է ավտոմատ ռեժիմով: Հետեւաբար, Ուկրաինայի նախագահությունը որեւէ կերպ չի անդրադառնա Մինսկի խմբի օրակարգի վրա: Այլ կերպ ասած, Ուկրաինայի նախագահությունը չի կարող ազդել ՄԽ գործունեության վրա»,-ընդգծեց Ալեքսանդրովը:
Ըստ նրա` վերոնշյալ հանգամանքները խոսում են այն մասին, որ Հայաստանը չպետք է անհանգստանա Ուկրաինայի հնարավոր ոչ օբյեկտիվությունից:





























