Հայաստանում օլիգարխ ընդդիմադիրներ չեն կարող լինել եւ չեն լինում: Այդ մասին ասել է քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով նախագահական ընտրություններում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի չառաջադրվելու որոշումը:
«Նման մի դեպք եղավ, որը դաս դարձավ բոլորի համար», - նկատել է փորձագետը:
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես պետք է վարվի Հայ ազգային կոնգրեսն այժմ, երբ Ծառուկյանը որոշեց չմասնակցել ընտրություններին, Կարեն Քոչարյանը կարծիք է հայտնել, որ ՀԱԿ-ը պետք է սեփական թեկնածուին առաջադրի: «Դա միայն իմ կարծիքն է , ՀԱԿ-ը կարող է վարվել, ինչպես կամենում է: Սակայն ես կարծում եմ, որ ՀԱԿ-ը, ի տարբերություն ԲՀԿ-ի, լինելով քաղաքական կառույց, կարեւոր չէ՝ թույլ է նա, թե ուժեղ, պետք է առաջադրի իր թեկնածուին եւ մասնակցի հինգ տարվա կարեւորագույն քաղաքական իրադարձությանը», - նշել է Կարեն Քոչարյանը:





























