Մոնիտորինգի անցկացման ընթացքում բախվում էինք տարբեր կրթական հատուկ հաստատությունների բավականին ձեւական բնույթի փաստաթղթերի հետ կապված խնդիրների: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 12-ին հայտարարել է Հայաստանի քաղաքացիական հասարակության ինստիտուտի ղեկավար Արտակ Կիրակոսյանը:
Ըստ նրա՝ մոնիտորինգի արդյունքները ցույց են տվել, որ ֆինանսների կառավարման ոլորտում լուրջ խնդիրներ կան: Նա նաեւ հավելել է, որ աշակերտների ֆինանսավորումը պետք է փոխել ըստ իրավիճակի: «Արդյունավետ կլիներ, եթե երեխաները որոշակի ծառայություններ ստանային, իսկ հետո կարողանային վերադառնալ սովորական դպրոցներ», - նշել է Կիրակոսյանը:
Փորձագետն ընդգծել է, որ մտահոգիչ գործոն է նաեւ բռնության խնդիրը, քանի որ շատ դժվար եւ որոշ առումներով վտանգավոր է հատուկ հասատություններում անմիջապես բռնության դեպքերը գրանցելը: «Կարեւոր է, որ խնդիրն ընդունեն նաեւ տնօրենները եւ ուսուցիչները՝ փորձելով ժխտողական դիրքորոշման փոխարեն որեւէ մեխանիզմ գտնել բռնության դեմ պայքարի համար», - եզրակացրել է Արտակ Կիրակոսյանը:


























