Մոսկվայի շրջանում գտել են անցած հանգստյան օրերին կորած Robinson R-44 ուղղաթիռի բեկորները: Նախնական տվյալով՝ ուղղաթիռում գտնվող երեք հոգին մահացել են:
Ընկած ուղղաթիռը հայտնաբերել են Սոլնեչնոգորսկի որսորդները, որոնք փրկարարներին պատմել են կապույտ գույնի բեկորների մասին, հայտնում է ՆՏՎ-ն:
Հիշեցնենք, որ մասնավոր Robinson R44 ուղղաթիռը դեկտեմբերի 8-ի ուշ երեկոյան թռել էր Տվերի մարզից, սակայն Օզերեցկոյե գյուղի մոտ (Մոսկվայի շրջան) այդպես էլ վայրէջք չէր կատարել: Ենթադրվում է, որ ուղղաթիռում եղել է գործարար Ֆեոդոր Ցարեւը, որը հայտնի է նաեւ Տորֆի արքա մականվամբ: Նախկինում նա արդեն առանձնացել էր սկանդալային ավիաարարքներով, օրինակ՝ մանկական հրապարակում վայրէջքով եւ ոստիկաններից ուղղաթիռով փախչելով:



























