Ռուսաստանի տուվայի հանրապետությունում քրեական գործ է հարուցվել քննչական կոմիտեի աշխատակցի եւ ոստիկանների նկատմամբ, ովքեր գործ են թխել դեռահասի դեմ` կտտանքների միջոցով: Արդյունքում դեռահասը խոստովանել է աղջկա բռնաբարության եւ սպանության մեջ: Աղջկա դիակը գտել էին Օվյուրի շրջանում:
2012թ. ապրիլի գտել էին 12-ամյա աղջկա դիակը` բռնաբարության հետքերով: Քննիչները պարզել էին կասկածյալների շրջանը, ապա նրանցից մեկին դաժանաբար ծեծի էին ենթարկել ոստիկանական բաժանմունքում, հոգեբանական ճնշումներ գործադրել նրա վրա:
Իրավապահները օպերատիվ տվյալներ են ստացել գործընկերների հակաօրինական գործողությունների մասին եւ քրգործ հարուցել քննիչի, նաեւ ծեծին մասնակցած երեք ոստիկանների նկատմամբ:



























