Հռոմի Պապ Բենեդիկտոս XVI –ը դեկտեմբերի 12 –ին առաջին գրառումն է կատարել Twitter-ի իր անհատական միկրոբլոգում`օրհնելով իր հոտին. «Ուրախ եմ ձեզ դիմել Twitter-ի միջոցով: Շնորհակալ եմ նման շռայլ ուշադրության համար: Ես ձեզ ի սրտե իմ օրհնանք եմ հղում»: Գրառումը ներկայումս  մոտ 22  հազ. արձագանք է ստացել: Հռոմի Պապը նաեւ հետաքրքվել է ընթերցողներից, թե ինչպես են նրանք տոնում Հավատի տարին իրենց առօրյա կյանքում: Նշենք, որ Հավատի տարին մեկնարկել է հոկտեմբերի 11-ին:

Նշենք, որ Twitter –ում Բենեդիկտոս XVI-ի պաշտոնական աքաունտի բացման մասին հայտնի էր դարձել դեկտեմբերի սկզբին: Ներկայումս 700 հազ. մարդ միկրոբլոգի բաժանորդ է: