Վերլուծաբանները  ուշադրություն են դարձրել  այն բանի վրա, որ Բաքուն  ուռճացրել է  Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի վարձակալության գինն այն բանից հետո, երբ Մոսկվան  կտրուկ դեմ է արտահայտվել  Թուրքմենստանից Ադրբեջանի տարածքով դեպի Թուրքիա անդրկասպյան գազամուղի կառուցմանը,  գրում է  «Նեզավիսիմայա գազետա»-ն: Հիշեցնենք, Ռուսաստանը հայտարարել է  Գաբալայի  ՌՏԿ  շահագործման դադարեցման մասին, Բաքվի հետ համձայնության չգալկով վարձակալման գնի հարցում:

«Ադրբեջանը  ստեղծել է  ակտիվ  ռազմատեխնիկական  համագործակցություն  Իսրայելի հետ: Եվ որոշ լրատվամիջոցներում  տեղ է գտել  տեղեկատվություն այն մասին, որ  «Մոսադ»-ի  ներկայացուցիչները խորհուրդ են տվել  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին  դուրս հանել երկրից  ռուսական զինվորականներին, որոնք, իբր,  ի լրումն  հիմնական խնդիրների կատարմանը, լրտեսությունհ են իրականացնում Ռուսաստանի օգտին: Մոսկվայի և Բաքվի  հարաբերությունների  սառեցման մասին  վկայում է նաև այն, որ Ալիևը չէր եկել  ԱՊՀ առաջնորդների  գագաթաժողովին Աշխաբադ, ուղարկելով իր փոխարեն վարչապետ Արթուր Ռասիզադեին», -գրում է թերթը:

Թերթը նաև նշում է, որ Կրեմլում հավանբար արդեն  ընդունվել է որոշում արտասահմանում  բարձր տեխնոլոգիաների ռազմական օբյեկտների  կրճատման մասին: Այդպիսի քայլերը թելադրված են  ոչ միայն նրանով, որ  այդ օբյեկտների շահագործումը պահանջում է  բավականին միջոցներ, այլև նրանով,  որ նրանց աշխատանքի վրա կարող  են ազդել արտաքին գործոններ, որոնց չեզոքացումը  օտար տարածքում  Ռուսաստանի ղեկավարության համար դժվար կլինի: