Աշխարհում Ռուսաստանի ամենամեծ քարտեզը, կազմված սննդամթերքից, կպատրաստվի դեկտեմբերի 14-ին, Մոսկվայի տարածաշրջանային արտադրողների «Պիր» տոնավաճառում:
«Այցելուների աչքի առջեւ կպատրաստվի Ռուսաստանի ամենամեծ քարտեզը ռուսաստանյան ռեգիոնների մթերքներից: Ռեգիոնների ներկայացուցիչները քարտեզի վրա կդնեն իրենց կողմից բերված յուրահատուկ մթերքները, իսկ հենց արդյունքը գրանցվի Գինեսի գրքում, ցանկացողները կարող են այն ճաշակել»,-նշվում է Մոսկվայի առեւտրի եւ ծառայությունների դեպարտամենտի հաղորդագրության մեջ:
Տոնավաճառին կմասնակցեն Ռուսաստանի ավելի քան 350 արտադրողներ: Ողջ արտադրանքը հնարավոր կլինի ոչ միայն ճաշակել եւ գնել, այլ ծանոթանալ պատրաստման եղանակին եւ պատամությանը:




























