Բոսնիական սերբերի բանակի նախկին գեներալ Զդրավկո Տոլիմիրը դեկտեմբերի 12 –ին Հարավսլավիայի հարցով Հաագայի միջազգային տրիբունալի կողմից ցմահ ազատազրկման է դատապարտվել:

Տոլիմիրը մեղավոր է ճանաչվել հանցավոր խմբավորմանը մասնակցության համար, որի նպատակը գերի մահմեդականների նկատմամբ հաշվեհարդարն է եղել Բոսնիա եւ Հերցեգովինայում քաղաքացիական  պատերազմի (1922-1995թթ.)շրջանում, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»:

Տոլիմերը բոսնիական սերբերի բանակի գլխավոր հրամանատար Ռատկո Մլադիչին անմիջականորեն ենթարկվող յոթ տեղակալներից մեկն էր: