Եվրախորհրդարանի լիագումար նիստում ընդունվել է Եվրամիության  2013 թ.  փոխզիջումային բյուջեն  և 6  մլրդ եվրոյի չափով  2012 թ. բյուջեի լրացումները:

Եվրահանձնաժողովը  նոյեմբերի վերջին ներկայացրել է  Եվրամիության  հաջորդ տարվա բյուջեի  նոր նախագիծը, որը չէր տարբերվում նախկին առաջարկից:  Եվրահանձնաժողովը  ստիպված էր  ներկայացնել բյուջեի նոր նախագիծը, քանի որ ԵՄ երկրների ճյուղային նախարարների խորհուրդն ու Եվրախորհրդարանը  չէին համաձայնեցրել  նախնական փաստաթուղթը  տեխնիկական պատճառներով: 

Եվրախորհրդարանի կողմից պաշտոնապես  հավանության արժանացած 2013 թ. բյուջեի ծախսային մասը կազմում է 132,8 մլրդ եվրո  (պլյուս 2,4%  ընթացիկ տարվա բյուջեին – խմբ.),  եկամտային մասը`  150,9 մլրդ եվրո ( պլյուս 1,6% ), հաղորդում է  «Փրայմը»-ը: