Թուրքիայի Օրդու նահանգի Փերշեմբեյի շրջանում դիտվել է հսկա երկնաքարի անկում։
Թուրքական TRT հեռուստաընկերությունը ցուցադրել է Փերշեմբեյի շրջանում ճանապարհներին տեղադրված անվտանգության տեսախցիկի ֆիքսած կադրերը, որի մեջ երեւում է, թե ինչպես է խոշոր երկնաքարը հզոր լույս արձակելով ընկնում ծովը։
Նշվում է, որ երկնաքարի ընկնելուց հետո թեթեւ ցնցում է տեղի ունեցել եւ երկինքը լուսավորվել է։ Այդ ամենը բնակչության շրջանում կարճատեւ խուճապի առիթ է տվել։





























