Դամասկոսում Սիրիայի ՆԳՆ շենքի տարածքում պայթյուններ են որոտացել: Սիրիայի պետական հեռուստաընկերության հողորդմամբ, շենքային համալիրում եռակի ահաբեկչություն է իրականացվել, որի արդյունքում մարդկային զոհեր կան: Այլ մանրամասներ առայժմ չեն հրապարակվում:
Միաժամանակ սիրիական ՍԱՆԱ գործակալությունը հայտարարել է, որ Հալեպի Ակ Նիլ փողոցում ահաբեկիչները հրետանային կրակ են բացել ինտերնատի, հիվանդանոցի եւ տեղական շուկայի վրա: Արդյունքում 9 մարդ է զոհվել, որոնց թվում կան նաեւ երեխաներ:



























