Վնաձորում այսօր՝ դեկտեմբերի 12-ին, միանգամից երկու վրաերթ է տեղի ունեցել: Ինչպես հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, առաջին վրաերթը գրանցվել է ժամը 19:20-ի սահմաններում. անհայտ մակնիշի մեքենան Վանաձոր քաղաքի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու մոտ վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ, 35-ամյա Արտյոմ Փալանջյանին: Վարորդը վրաերթի ենթարկվածին թողնելով անօգնական վիճակում, դիմել է փախուստի:

Կարճ ժամանակ անց պարզվել է, որ վրաերթը կատարվել է «Մերսեդես» մակնիշի 33 DO 713 համարանիշի ավտոմեքենայի վարորդի կողմից: Նա Վանաձոր քաղաքի Աբովյան փողոցի բնակիչ, 23-ամյա Ալեքսան Ղամբարյանն է:

Հաջորդ վրաերթը գրանցվել է ժամը 20:00-ի սահմաններում: Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի սկզբնամասում, Արփի տաքսի ծառայության դիմաց, Վանաձոր քաղաքի բնակիչ Սլավիկ Տերզիկյանը իր վարած  «Վազ-2107»  մակնիշի 36 ՕՍ 636 համարանիշի ավտոմեքենայով  վրաերթի է ենթարկել Վանաձոր քաղաքի բնակիչ,  32-ամյա Դիանա Մարիկյանին, այնուհետ տեղափոխել Վանաձորի բժշկական կենտրոն: