Մինչեւ 2013 թվականի մարտ ամիսը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող կլինի Ջոն Պրեսկոտը (Մեծ Բրիտանիա): Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեց ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը:
Նա տեղեկացրեց, որ ԵԽԽՎ-ի այսօր` դեկտեմբերի 12-ին, Փարիզում կայացած նիստի օրակարգում էր Հայաստանի հարցով նոր համազեկուցողի նշանակումը: Որոշվել է, որ Ջոն Պրեսկոտը կշարունակի մնալ համազեկուցող՝ մինչեւ 2013 թվականի մարտ ամիսը:





























