Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խստորեն քննադատել է նախորդ գիշեր Երուսաղեմի վանքը եւ հայկական գերեզմանատունը պղծած վանդալներին:

«Հրեական արժեքները, որոնցով դաստիարակվում են մեր երեխաները, կտրականապես մերժում են նման պահվածքը: Իսրայելում դավանանքի ազատությունն անսասան է, եւ մենք պատասխանատվության կենթարկենք այդ հանցանքը կատարած ոչնչություններին», - ասել է Նեթանյահուն:

Հիշեցնենք, նախորդ գիշեր հայկական գերեզմանատան մուտքի դարպասներին վանդալները Հիսուս Քրիստոսին եւ Կույս Մարիամին անարգող եբրայերեն գրառում էին արել: Նույնպիսի գրառում արվել էր հունական ուղղափառ եկեղեցում:

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն վստահեցրել է, որ հանցագործները, ինչ գնով էլ լինի, պատասխանատվության կենթարկվեն: